Այսօր ArmԼur.am-ի տեսախցիկը ֆիքսել է մայրաքաղաք Երևանում կատարվող հերթական ծառահատումը: Այս անգամ ևս թիրախում Կենտրոն վարչական շրջանն էր:
ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ մի խումբ տարեց տղամարդիկ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարածքում՝ հենց դեմ-դիմաց անհասկանալի կերպով ծառահատում են անում:
Բանն այն է, որ նման ճակատագրի արժանացած ծառերը գոնե առաջին հայացքից այնքան էլ հատման կարիք չունեին. ծառերն առողջ էին և ամուր կանգնած հողի վրա: Իսկ թե ովքեր էին «սև գործն» անող տղամարդիկ, այդպես էլ պարզ չդարձավ:
Գուցե ծառերը խանգարող հանգամա՞նք են. այսօր ամեն բան հնարավոր է…