Հունաստանի և Մակեդոնիայի սահմանի մոտ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հարյուրավոր ներգաղթյալներին և փախստականներին ցրելու համար, փոխանցում է Reuters-ը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ներգաղթյալները կոտրել են սահմանային ցանկապատերը, մի մասը նստած է եղել երկաթգծի վրա՝ հրաժարվելով տեղից շարժվել և խանգարել է գնացքների երթևեկությունը, այդպիսով ներգաղթյալները պահանջել են հատել սահմանը:
Երկրի իշխանությունները հրաժարվել էին Բալկանների միջոցով ներգաղթյալներ ընդունել Եվրոպա:
Ավելի վաղ Հունաստանի ոստիկանությունն աֆղանցի հարյուրավոր ցուցարար ներգաղթյալներին ճամբարներից ուղարկել էր Մակեդոնիայի հետ սահման:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան