«Հայկական վերածնունդը» պաշտպանում է ՀԱԿ-ի 4 կետերը` ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից օրերս ստացել է ընտրական նոր օրենսգրքի հետ կապված վերջիններիս կողմից առաջարկվող 4 սկզբունքային կետերը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը քննարկել է ՀԱԿԿ առաջարկները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց վերաբերյալ կուսակցությունը հրապարակայնորեն բազմիցս բարձրաձայնել է, ուստի հայտարարում ենք, որ պաշտպանում ենք «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջ քաշած 4 կետերը: Ավելին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը առաջարկում է մի շարք լրացուցիչ սկզբունքային դրույթներ, որոնք անհրաժեշտ են հնարավորինս կատարյալ ընտրական օրենսգիրք ունենալու համար:
Ստորև ներկայացվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջարկությունները.

1. Տեղից տեղ քվեարկության արգելում քվեարկություն ըստ հաշվառման վայրերի¤ :
2. Ընտրական արդյունքների ամփոփում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ¥մարզային ընտրական հանձնաժողովներ¤:
3. Քվեարկության մասնակիցների թվի հրապարակում, ժամ20:30-ին՝ ըստ ընտրատարածքների և 21:30-ին՝ ըստ տեղամասերի:
4. Քվեարկության օրվանից 10 օր առաջ վերջնական ցուկացները փակցվում են ընտրատեղամասերում և փոփոխման ենթակա չեն:
5. Մինչ քվեաթերթիկները տրամադրելը տեղի է ունենում ընտրողի անձի նույնականացում՝ մատնահետքով և լուսանկարով:
6. Մասնակիցների թվի ավտոմատ հաշվարկում ծրարը քվեատուփ գցելուց¤ օնլայն դիտարկման եղանակով:

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար՝ Էդգար Առաքելյան




Լրահոս