Հիմնարկությունից գողություն կատարողին հայտնաբերեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմնարկություններից մեկի աշխատակցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են խորքային ջրի պոմպ:
Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վեդի քաղաքի Կասյան փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արմեն Ե.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս