Տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարությունում փետրվարի 29-ին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարի 2016 թվականի հունվարի 22-ի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ:
Աշխատանքային քննարկման ընթացքում Սուրեն Քրմոյանը հորդորել է աշխատանքային խմբի անդամներին ուսումնասիրել կոռուպցիայի դեմ պայքարող անկախ մարմինների միջազգային փորձը և դիտարկել դրանց մոդելների կիրառելիության նպատակահարմարությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Կարեն Հակոբյանի գլխավորությամբ սահմանվել է աշխատանքի բաշխում՝ տարբեր երկրներում գործող հակակոռուպցիոն մարմիններն ըստ մոդելների ու գործառույթների ուսումնասիրելու նպատակով՝ ուսումնասիրությունների ամփոփման համար նախանշելով մեկամսյա ժամկետ:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն




Լրահոս