Երևանի և Ստեփանակերտի միջև ձևավորված համագործակցության շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ, հանդիպել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանին և Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2016թ. նախատեսվող ծրագրերը, փոխայցերի ժամանակացույցը:
Աջափնյակ վարչական շրջանից ժամանած հյուրերն այցելել են Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն, թիվ 2 մանկապարտեզ: Կրթամշակութային հաստատություններին նրանք հանձնել են անհրաժեշտ պարագաներ և նվերներ: