Ինչպես երկարացնել կոսմետիկայի կյանքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ անել, եթե սևաներկը չորացել է, իսկ շրթներկը կոտրվել: Այս մի քանի հեշտ միջոցները կօգնեն:

1. Եթե տոնային կրեմը վերջանում է 

1

Վիճակը կարող է փրկել դեմքի համար նախատեսված խոնավեցնող լոսյոնը: Անհրաժեշտ է մի փորք լոսյոն խառնել տոնային կրեմի հետ: Ապա թափահարել շիշը:

2

3

2. Դիմափոշուն նոր տեսք հաղորդելու համար 

4

Դիմափոշու վրա առաջացած հետքերից կարելի է ազատվել կպչող ժապավենի օգնությամբ, այն դրեք դիմափոշու մակերեսին, ապա հանեք: Դրանից հետո դիմափոշին նոր տեսք կստանա:

3. Եթե ցրվել է աչքի փոշին 

5

Այս դեպքում հաճախ դեն են նետում աչքի փոշին, սակայն այն կարելի է պնդացնել սպիրտի միջոցով, ապա սեղմել գդալի օգնությամբ:

6

7

4. Եթե սևաներկը չորացել է 

8

Սևաներկի պահպանման ստանդարտ ժամկետը 3 ամիս է, սակայն հաճախ պատահում է, որ այն ժամկետից շուտ է չորանում: Դրա համար պետք է սևաներկը դնել տաք ջրի մեջ, կարելի է նաև մի քանի կաթիլ աղային լուծույթ ավելացնել: Այս միջոցը կարելի է կիրառել նաև եղունգների լաքի դեպքում:

9

5. Եթե կոտրվել է շրթներկը

10

Շրթներկը վերականգնելու համար վերցրեք կրակայրիչը, միացրեք շրթներկի մասերն ու կրակայրիչը պահեք կոտրված հատվածի վրա: Երբ շրթներկը փոքր-ինչ փափկանա, պոկված մասը հարթեցրեք մատի օգնությամբ և ամրացրեք շրթներկի մյուս հատվածին:

11

12




Լրահոս