«Ժողովուրդ»-ը շաբաթ օրը գրել էր, որ պահեստազորի փոխգնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը, որը 2013-ի սեպտեմբերից անազատության մեջ է եւ շինծու մեղադրանքով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, դիմել է վաղաժամկետ ազատ արձակվելու համար: «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը Ավետիսյանին վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացրել էր միջգերատեսչական հանձնաժողովին:
Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի որդին` Նորայր Ավետիսյանը, հայտնեց, որ վաղաժամկետ ազատ արձակման հարցերը քննող միջգերատեսչական հանձնաժողովը դարձյալ մերժել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմումը: «Դե, տեսնեք, թե ինչ պետք է անեն, անորոշ վիճակ է, դեռ չգիտենք մեր անելիքը, բայց որ ՔԿՀ-ի դիմումը մերժվեց, փաստ է»,- ասաց քաղբանտարկյալի որդին: