2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալված Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ) այսօր Armlur.am-ի հետ զրույցում վերհիշեց 8 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը: Նրա խոսքով` այդ դեպքերը չեն բացահայտվել, մեղավորներն էլ` չեն պատժվել:
Անդրադառնալով ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե իրենցից բացի Հայաստանում քաղբանտարկյալներ չկան` Հակոբյանն արձագանքեց. «Ինքը հայտարարեց, ես էլ ոչ էլ ընդունում եմ, որ իրանք են եղել քաղբանտարկյալ: Իրանք հանցագործություն են արել, պատժվել են, ոնց որ իրանք են մեզ ասում, նենց էլ մենք ենք իրանց ասում: Էսօր մենք ենք մեզ քաղբանտարկյալ համարում, իրանց էլ` հանցագործ»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան