Ռոբեչտ Քոչարյանին պետք է դատել բոլոր օրենքներով. նա պետք է նստած լիներ բանտում, մենք գնայինք նրան այցելության. Սարգիս Հացպանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2008 թվականի մարտի 1-ի դեպքերի գլխավոր մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է, որը 8 տարի է` պետք է նստած լիներ բանտում, և մենք գնայինք նրան այցելության: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը:

«Նրան պետք է դատել աշխարհի բոլոր օրենքներով` իր իսկ ժողովրդի ջարդը կազմակերպելու համար, որովհետև նորանկախ Հայաստանում առաջին անգամ պատկան մարմիններ իրենց քաղաքացու հանդեպ սպանդ կազմակերպեցին: Տարօրինակ է, որ հիմա ընդդիմադիր խաղացող Վարդան Օսկանյանին ես չեմ տեսնում: Նա ամեն ինչ բոլորից լավ իմացող մարդն է»,- հայտարարեց Օսկանյանը:

Նա վերհիշեց, որ այն ժամանակվա ՀՀ-ում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսը նրան խնդրել էր հեռանալ Ազատության հրապարակից` պատճառաբանելով, թե մի քանի ժամ է մնացել և այստեղ արյուն է թափվելու:

Մանրամասները`Armlur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան 




Լրահոս