Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 29-ին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից, իսկ նրան փոխարինեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը: Ինչպես այլ պետական գերատեսչություններում, այնպես էլ այստեղ առաջիկայում կլսենք նոր կադրային փոփոխություններ:
Օրինակ՝ այս դեպքում, երբ Երվանդ Զախարյանը նշանակվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, նա եկավ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրից եւ իր հետ բերեց կադաստրի մասով նեղ մասնագետների, որոնց նշանակեց «յուղոտ»` ընդերքի պետական տեսչությունում բարձր պաշտոնների:
Հիմա, երբ վերադասը փոխվել է, հնարավոր է՝ այն աշխատակիցները, որոնց Զախարյանն էր բերել, ստիպված լինեն իրենց հրաժարականները տալ, եթե, իհարկե, սեղմ ժամկետում չհասցնեն նոր նախարարի հետ «լեզու գտնել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: