Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում նոր ոստիկանապետեր են նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում նոր ոստիկանապետեր են նշանակվել։ ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել է Սարգիս Մարտիրոսյանը։ Վերջինս նախկինում Գյումրիի ոստիկանապետն է եղել։

Կոտայքում նշանակվել է Լաերտ Գրիգորյանը, որը մինչ այդ Աբովյանի բաժնի պետն էր։ Եւս մի նշանակում կատարվել է Արագածոտնի մարզում։ Մարզային ոստիկանապետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պաշտոնանկ են եղել ոստիկանության Շիրակի, Կոտայքի և Արագածոտնի մարզային վարչությունների պետերը։




Լրահոս