«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Թեեւ ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, որ Գյումրիում որոշ շրջանակներին հայտնի է «Յուսուֆ» մականունով, դեռ պաշտոնապես չի նշանակվել Շիրակի մարզպետ, սակայն արդեն սկսել է պաշտոնների բաժանում անել. այս օրերին նա իր մտերիմ դաշնակներին խոստումներ է տալիս, թե նշանակվելուց հետո ում որտեղ է աշխատանքի տեղավորելու:
Ավելին, Հովսեփ Սիմոնյանը փորձում է «հաշիվներ պարզել» այն գյուղապետերի հետ, որոնք դեմ են արտահայտվել իր՝ Շիրակի մարզպետ նշանակվելուն:
Ընդ որու՝ «սեւ ցուցակում» առաջին հերթին հայտնվել են նրա կուսակից ընկերները, օրինակ՝ Ախուրյանի գյուղապետ Արծրուն Իգիթյանը, լավ իմանալով Սիմոնյանին, ՀՅԴ-ական գյուղապետերը ՀՅԴ ներսում բացասական են խոսել նրա թեկնածության շուրջ եւ ասել, որ Սիմոնյանը չի կարողանա մարզը կառավարել:
Մեր աղբյուրների պնդմամբ, Սիմոնյանը սպառնացել է Իգիթյանին «գործից հանել», գյուղապետն էլ հակադարձել է, թե ինքն ընտրված մարդ է, եւ մարզպետը չի կարող նման քայլի գնալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: