Լևոն Յոլյանից վարձահատո՞ւյց են լինում «Այո»-ի շտաբում աշխատելու համար. ինչու պաշտոն ստացավ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորանալու եմ ոլորտի խնդիրների մեջ և փորձելու եմ լուծումներ գտնել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը: Նա լրագրողներից մի փոքր ժամանակ խնդրեց`ամեն ինչ ուսումնասիրելու համար:

Ինչպես հայտնի է`Լևոն Յոլյանը եղել է սահմանադրական փոփոխությունների ՀՀԿ շտաբի անդամ: Լրագրողների մեկի դիտարկմանը` փաստորեն պաշտոն տալով վարձահատույց եղան, Յոլյանը նշեց. «Ես ընդգրկված եմ եղել ոչ միայն «այո»-ի շտաբի աշխատանքներին: Ես ընդգրկված եմ եղել և նախագահի ընտրությունների և Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: Երբևէ բացի կոմունիստական կուսակցությունից այլ կուսակցության անդամ չեմ եղել», – հայտնեց նա:

Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս