Իսլամիստները նոր ահաբեկչություններ են նախապատրաստում Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կարող են մոտ ժամանակներս նոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում: Այս մասին ասվում է ողջ աշխարհին ուղղված սպառնալիքի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի նախազգուշացման մեջ:

«Հավաստի տեղեկությունը ցույց է տալիս, որ այնպիսի ահաբեկչական խմբավորումներ, ինչպիսին «Իսլամական պետությունն» ու «Ալ-Քաիդան» են, նոր ահաբեկչություններ են նախապատրաստում Եվրոպայում: Եվրոպական բոլոր երկրները խոցելի են մնում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հարձակումների առաջ»,- փաստաթղթի տեքստը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փաստաթղթում ասվում է նաև, որ «ծայրահեղականների թիրախում են գտնվում սպորտային միջոցառումները, թատրոնները, բաց շուկաները, ավիացիոն ծառայություններն ու հասարակական վայրերը»:

Ինչպես նաև նշվում է, որ ահաբեկչություններ կարող են իրականացվել այլ տարածաշրջաններում ևս, մասնավորապես, Մերձավոր Արևելքում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս