Ինչպես հայտնի է, ս.թ. փետրվարի 5-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական զեկույցը: Ի թիվս այլ դրույթների, զեկույցում ներառված են մի շարք հանձնարարականներ ՀՀ ընտրական վարչարարության բարելավման ուղղությամբ։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» ուսումնասիրել է, թե այդ հանձնարարականներից որո՞նք են տեղ գտել մարտի 2-ին հրապարակված ընտրական օրենսգրքի նախագծում։
Այսպիսով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հենց Ընտրական օրենսգրքին վերաբերվող 16 առաջարկություններից Ընտրական օրենսգրքի նախագծում ամբողջությամբ ներառված են 2-ը և ևս 2-ը՝ մասնակի: Առաջարկություններից 12-ը (այն է՝ 75 տոկոսը) որևէ կերպ տեղ չեն գտել օրենսգրքի նախագծում:
Իշխանությունների կողմից անտեսված պահանջների թվին է պատկանում՝ ընտրական օրենսգրքի նախապատրաստման հրապարակայնության ապահովումը, ընտրությունների վերահսկման արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումները, բողոքարկման արդյունավետության և կեղծիքներ կանխարգելող մեխանիզմների մասին առաջարկները:
«Իրազեկ քաղաքացիների միավորում»