Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ մոտ օրերս համաձայնագիր կստորագրվի «Գազպրոմ»-ի հետ, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Կալաձեի խոսքով՝ «Գազպրոմ»-ի հետ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ պայմանները նույնը կմնան, և Վրաստանը կստանա Հայաստանին տրամադրվող ռուսական գազի 10%-ը:
««Գազպրոմ»-ի հետ համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել, սակայն կարծում եմ, որ այն կստորագրվի մոտ օրերս: Մեր առաջարկներն արդեն հնչեցվել են, մենք ուղարկել ենք համաձայնագրի բովանդակությունը: Համաձայնագիր է ձեռք բերվել բանավոր, պայմանները նույնն են»,- ասել է Կալաձեն:
Նա նաև հայտնել է, որ SOCAR ադրբեջանական ընկերության հետ ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Վրաստանը հավելյալ ծավալի գազ կստանա «Շահ-Դենիզ» գազամուղով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան