Մեկնարկել է «Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական էկոլոգիական գնահատման» նոր նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովը, ՀՀ բնապահպանության նախարարության և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) հետ համատեղ «Կանաչ տնտեսություն Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրներում» (EaP Green) ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Հայաստանում կոշտ  թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական էկոլոգիական գնահատման» նոր նախաձեռնությունը:

«Անի պլազա» հյուրանոցում ընթանում է  «Աջակցություն Հայաստնում  ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության իրականացման գործընթացում կարողությունների զարգացմանը» ծրագրի շրջանակներում  Հայաստանում Ռազմավարական էկոլոգիական գնահատման գործնական կիրառման (մեկտեղում և նախնական վերլուծություն) և նախնական խորհրդատվական հանդիպման ուսուցողական աշխատաժողովը:

Հայաստանում ռազմավարական էկոլոգիական գնահատման գործնական կիրառման և նախնական խորհրդատվական հանդիպման ուսուցողական աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ Բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ) հետ համագործակցության արդյունքում, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամի ազգային գրասենյակի (ԿՏԲԿ) ջանքերով, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանաչ տնտեսություն Եվրոպական Միության Արևելյան գործընկերության երկրներում»՝ EaP GREEN ծրագրի շրջանակներում:

Կարևորելով Հայաստան-Եվրամիություն գործընկերային հարաբերությունները բնապահպանության ոլորտում` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը իր ողջույնի խոսքում նկատել է. «ԵՄ-ի հետ իրականացված բոլոր ծրագրերն արդյունավետ են եղել: «Կոշտ կենցաղային թափոնների վերամշակման  ազգային ռազմավարական պլանը», որը մշակվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ`Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, մեկնարկող ծրագրի շրջանակներում կանցնի ռազմավարական էկոլոգիական գնահատում, ինչը մենք շատ կարևորում ենք բնապահպանության ոլորտի խնդիրների լուծման առումով: Աշխատաժողովի նպատակն է՝ բարձրացնել ազգային իրավական համակարգի կողմից մշակված ՌԷԳ նոր գործընթացի վերաբերյալ տարբեր շահառուների, որոշում կայացնողների, ազգային փորձագետների իրազեկվածությունը, զարգացնելու նրանց կարողությունները և հասանելի դարձնել եվրոպական լավագույն փորձը»:

Ողջույնի խոսքով հանդես են  եկել նաև ԵՄ միաջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը և ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորյանը:

Աշխատաժողովի նպատակն է աջակցել ՀՀ բնապահպանության,  տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների կողմից նախաձեռնված «Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարական պլանի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» փորձացուցադրական բաղադրիչին՝ ուսումնասիրելու համար ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) փոփոխությունների վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը (2014) և ապահովել  ՌԷԳ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովի արձանագրության կողմից կատարված փոփոխությունների հիման վրա կատարված առաջարկությունների ներկայացումը:

Միջոցառման մասնակիցները ծանոթացել են Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) գործընթացին, ըստ ՌԷԳ արձանագրության և ազգային օրենսդրության պահանջների, ՌԷԳ-ի կողմից ազգային և տեղական մարմինների, քաղաքացիական հասարակության համար նախատեսված դերերին և պատասխանատվություններին, ՌԷԳ ընդհանրացնող զեկույցի մշակման համար կիրառվող շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման մեթոդաբանական տեսակետներին:

Ռազմավարական էկոլոգիական գնահատման փորձացուցադրական ծրագրի հիմնական նպատակը՝ ազգային մակարդակով ՌԷԳ կիրարկման գործընթացների կարողությունների զարգացումն է, ինչպես նաև տարբեր շահառուների միջև  ՌԷԳ օգուտների վերաբերյալ իրազեկության բարձրացումը:

Ծրագրի հատուկ նպատակներն են.

  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի գործնական կիրառման հնարավորությունների փորձարկում և ցուցադրում:
  • Շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների տրամադրում և ընտրված պլանի / ծրագրի փոփոխությունների իրականացում:
  • Երկրում ՌԷԳ-ի ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակների հետագա բարելավվմանն ուղղված առաջարկությունների մշակում:
  • Հայեցակարգի, կառուցվածքի և ելակետային տվյալների մշակում՝ Հայաստանում ՌԷԳ-ի գործնական կիրառման իրականացման նպատակով:

Փորձացուցադրական ծրագիրը կիրականացվի ազգային փորձագիտական խմբի (ՌԷԳ աշխատանքային խումբ) կողմից՝ որակավորում ունեցող ՌԷԳ խորհրդատուների և ՄԱԿ-ի ԵՏՀ քարտուղարության աջակցությամբ, ինչպես նաև Ռազմավարության մշակման համար պատասխանատու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի իրականացման համար պատասխանատու ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:




Լրահոս