ArmLur.am-ը ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ մարտի 4-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել էԲերքլիի Կալիֆորնիայի համալսարանում կազմակերպված քննարկմանը՝ նվիրված Արցախին առնչվող խնդիրներին:
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև 2015 թ. ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցած Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանումընտրությունների կառավարման հետազոտության կենտրոնի տնօրեն Քերին Մաք Դոնալդը և ԱՄՆ Կալիֆորնիայի Սանտա Կրուզ շրջանայինվարչակազմի ներկայացուցիչ Գեյլ Պելերինը:
ԼՂՀ ներկայացուցիչը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, Արցախիպետականության ձևավորման ու կայացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների մասին:
Իրենց հերթին, Քերին Մաք Դոնալդը և Գեյլ Պելերինը ներկայացրել են Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականները, դիտարկումներն ու առաջարկությունները:
Ելույթից հետո բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին՝ ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև Արցախում ընտրությունների անցկացման ևժողովրդավարական զարգացումների վերաբերյալ:
Միջոցառմանը, որը կազմակերպել և վարում էր համալսարանի հայկական ծրագրի տնօրեն դոկտոր Ստեփան Աստուրյանը, մասնակցելեն համալսարանի ուսանողներ, դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքի անդամներ: