«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը: Մեր տեղեկություններով` հարսանիքի քավորը Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն է: Մ. Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչու է որոշել իր հարսանիք անցկացնել մի ռեստորանում, որը բավական տխուր հռչակ ունի, քանի որ այնտեղ դեռեւս մեկ տարի առաջ դաժանաբար ծեծվել ու սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը: «Ուղղակի իմ հայրը տարիներ շարունակ աշխատում է այդ ռեստորանում որպես երաժշտական խմբի ղեկավար, հետեւաբար երաժշտական կոլեկտիվը մեր մտերիմներն են: Հայրիկիս աշխատավայրը լինելով` ես նպատակահարմար եմ գտել մեր հարսանիքն անցկացնել հենց այդ ռեստորանում: Ուրիշ որեւէ պատճառ չկա, իսկ տհաճ լինելու առումով, ուղղակի եթե կարիքը կա, ես կարող եմ ներողություն խնդրել մահացած բժշկի հարազատներից»,-նշեց երգիչը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ