ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏՂԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի` մայիս ամսին Նյու Յորք գործուղումը ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է ավելի քան 4 մլն 480 հազար դրամ: Այդ գումարով այս նախարարությունը ձեռք է բերել Երեւան-Պրահա-Փարիզ-Նյու Յորք եւ Նյու Յորք-Փարիզ-Երեւան չվերթով 2 ավիատոմս: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի համաձայն` գնված ավիատոմսերից մեկը եղել է բիզնես կարգի` հավանաբար նախարարի համար, եւ արժեցել է 3.1 մլն դրամ կամ 7.5 հազար դոլար, եւ մեկ էկոնոմ կարգի ավիատոմս էլ` 1.3 մլն դրամ կամ մոտ 3 հազար դոլար արժողությամբ, գնել են նրա հետ ԱՄՆ գործուղված իր խորհրդականի` Սուրեն Ամիրբեկյանի համար: Փաստորեն, եթե ՏԿ նախարարը Նյու Յորք մեկնելու համար ավիատոմսը գներ ոչ թե 7.5 հազար դոլարով, այլ, ասենք, 3 հազարով, նախարարի անվտանգությունը խաթարված կլիներ: Նա անպայման պետք է մեկներ բիզնես կարգով, որ անփորձանք տեղ հասներ: Մինչդեռ առավել օրինակելի կլիներ, եթե մնացած գումարը ՏԿՆ-ն խնայեր ու ավելի արդյունավետ ծախսեր:
Ի դեպ, Արմեն Գեւորգյանը կարկուտից տուժած գյուղացիներին օգնել էր՝ իր աշխատավարձից որոշ մաս հատկացնելով: Բայց այդ գումարը հաստատ 3 հազար դոլարի չէր հասնում:




Լրահոս