ՎՐԱՅԻՑ ԳՑԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Աթանեսյանը երեկ անուղղակի կերպով մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Տիգրան Սարգսյանի հասցեին: Խոսելով ՀՀ պետական բյուջեի վրա 124 մլն դրամ արժեցած բիոզուգարանների ձեռքբերման մասին` նախարարն ասել է, թե ինքը անձամբ 100 միլիոն դրամ չէր տրամադրի այդպիսի զուգարաններ գնելու համար` հաշվի առնելով եղած հնարավորությունները: Ավելին, ըստ Աթանեսյանի` այդ զուգարանները եկամտաբերության իմաստով գնահատելու դեպքում ծախսը եղել է անարդյունավետ: Իսկ այդ բիոզուգարանները, ինչպես հայտնի է, ձեռք է բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի խորհրդի նախագահն անձամբ Տ. Սարգսյանն է: Ավելին, դեռ մայիսին Տ. Սարգսյանը հայտարարել էր, թե բիոզուգարանները պետք է լինեն ինքնածախսածածկվող: Այնինչ հիմա ոչ միայն տեսնում ենք հակառակը, այլեւ արդեն այս մասին է հայտարարում նախարարը:




Լրահոս