Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր զանգահարել Սարկավագի փողոցի 123 շենքի բնակիչ Գոհար Սարգսյանը եւ վրդովված հայտարարեց, թե չեն կարողանում իրենց կենսաթոշակները ստանալ: Մեր զրուցակցի խոսքով` իրենք մշտապես ամեն ամսվա առաջին կամ երկրորդ օրը ստացել են իրենց թոշակները, սակայն այսօր կանգնել են փաստի առաջ: Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամլո քարտուղար Արամայիս Շահբեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Փոստեր կան, որ դեռեւս չեն սկսել վճարումը, ցուցակները տպագրվում են ու ուղարկվում փոստ, սովորական գործընթաց է, միշտ այդպես է եղել: Բայց ո՞վ է իրենց ասել, որ հենց այդ օրը ու էսինչ ժամին իրենք պետք է ստանան, Դուք էլ փաստ եք արձանագրում, որ ուշացել է: Այժմ նոր տեղեկատվական համակարգ ենք տեղադրել, այն մարդկանց տվյալների մեջ, որտեղ ճշգրտման կարիք կա, իրենց թույլ չի տրվում ընդգրկել ցուցակներում, մինչեւ չճշգրտվի տեղեկատվությունը»: Հավելենք, որ վերջին ամիսներին գրեթե բոլոր վարչական շրջաններում հերթեր են գոյացել, մարդիկ չեն կարողանում իրենց թոշակը ստանալ: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, փոխանակ միջոցներ ձեռնարկի մարդկանց դժգոհությունը մեղմելու համար, դեռ մի բան էլ անամոթաբար «մուննաթ» է գալիս, թե նորմալ գործընթաց է:
ԹՈՇԱԿ ՉԵՆ ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ