ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի ժողովուրդն իրականում կողմնակից չէ Ալիեւին: Ադրբեջանի ժողովուրդը մեզ հետ է: Դա ադրբեջանցի թուրքերի մասին չէ խոսքը, այլ ադրբեջանցի ժողովուրդների մասին, որոնց մասը նաեւ մենք ենք կազմում՝ ադրբեջանահայերը»:

Գրիգորի Այվազյան «Լուրեր»

Երբեմն այնպիսի դեմքեր են ի հայտ գալիս, որ ակամա մտածում ես՝ որտեղից են պեղում նման թանգարանային նմուշներին: Այս փառապանծ միտքը հայտնել է ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը: Համաձայնե՛ք, որ անգամ ՀՀ նախագահի նախկին թեկնածուներից 81 տոկոս ձայն «հավաքած» էպոսագետն այդպիսի միտք չի հայտնել: Եթե Ադրբեջանի ժողովուրդը սրտատրոփ սպասում է, թե երբ է հայազգի նախագահ ունենալու, էլ ի՞նչ իմաստ ուներ այսքան տարիների հակամարտությունը: Միանգամից կարելի էր կատարել Գրիգորի Այվազյան կոչվող հայտնագործությունը, որը կընտրվեր Ադրբեջանի նախագահ, եւ Ադրբեջանն ինքնըստինքյան կդառնար Հայաստան ու վերջ:




Լրահոս