Հանրապետության տարածքում մարտի 14-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը՝ ամենուրեք, 16-ի ցերեկը՝ Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 14-15-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 15-16-ին հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում մարտի 14-ի գիշերը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
14-ի երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: