Վարդան Օսկանյանն ունի բոլոր իրավունքները ստեղծելու իր կուսակցությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային Ժողովի պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
«Կարծում եմ` այդ կուսակցության ստեղծումով Հայաստանի քաղաքական դաշտում էական փոփոխություններ կլինեն, և բոլոր խաղաքարտերը կփոխվեն», -ընդգծեց նա:
Հովհաննիսյանն ընդգծեց, որ իր անձի հետ կապված ոչ մի հարցի պատասխան դեռևս չունի: Նա հայտարարեց, որ իրեն Օսկանյանի կողմից առաջարկ չի եղել:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: