Ռուսաստանը դուրս կբերի զորքերը Սիրիայից. Պուտինն ու Ասադը համաձայնության են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ քննարկել է Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:

«Վերը նշվածի մասին իրազեկվել են սիրիացի մեր գործընկերներն ու համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ»,-հայտարարել է Պեսկովը:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հրամայել էր ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին սկսել Սիրիայից ռուսական զորքերի դուրսբերման գործընթացը:

Գործակալության փոխանցմամբ՝ զորքերը դուրս կբերվեն մարտի 15-ից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս