ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ խաղացողի կարգավիճակ է ստանալու և առաջարկների պակաս չի զգում:
Ինչպես հայտնում է լրագրող Ջիանկարլո Դի Մարցոյի կայքը, ամերիկյան ու չինական ակումբների, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Միլանի» առաջարկներից հետո 34-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում տեսնելու ցանկություն է հայտնել նաև «Չելսի»-ն:
Նշվում է, որ Իբրահիմովիչը դեռ չի կողմնորոշվել իր ապագա թիմի հարցում: Հավանականություն կա, որ նա կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: