Ազգային ժողովի խմբակցություններն այսօր խորհրդարանում հանդիպումներ են ունենում Վենետիկի հանձնաժողովի հետ: Հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ներկայացրել են Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու խնդրահարույց հարցերը:
Բացի ընտրացուցակների հրապարակումից, Փոստանջյանը կարևորեց նաև ազգային փոքրամասնությունների խնդիրը: Նրա խոսքով` սա լրացուցիչ հնարավորություն է իշխանությունների համար իրենց ոչ ցանկալի կուսակցության համար խոչընդոտ ստեղծելու:
«Իհարկե լսեցին, իհարկե գրառումները կատարեցին, հավաքագրեցին, որից հետո տեսնենք ` ինչ կլինի: Կային ճշտող հարցեր, միգուցե տեսախցիկների տեղադրումը թանկ խնդիր է, միգուցե չապահովեն», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: