Հարկային և Մաքսային ծառայությունների համար ղեկավարը դեռ Գագիկ Խաչատրյանն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի` մարտի 3-ի հրամանով նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը նշանակվեց Ֆինանսների նախարարությունից առանձնացված Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: Իսկ նախարարության բաժանումն էլ հաստատվել էր Սերժ Սարգսյանի մարտի 2-ի որոշմամբ: Մարտի 3-ին Սերժ Սարգսյանը հարկային և մաքսային մարմինների ղեկավար կազմին պաշտոնապես ներկայացրեց նորանշանակ ՊԵԿ նախագահին:

12834719_985495441531671_1924092053_n

Հովսեփյանի նշանակումից անցել է արդեն 12 օր, սակայն ՀՀ Մաքսային և Հարկային ծառայությունների պաշտոնական կայքերում որպես ղեկավար ներկայացվում է Գագիկ Խաչատրյանը: Ընդգծենք, որ վերջին շրջանում կառավարության կազմում մեծ թվով փոփոխություններ եղան, սակայն այդ բոլոր նշանակումների ժամանակ պաշտոնական կայքերը շատ արագ թարմացվեցին, ինչը չենք կարող ասել այս դեպքում:

 

 

12721983_985495448198337_1998650632_n

 




Լրահոս