Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերման մասին որոշումը թույլ տվեց Ռուսաստանին հաղթանակած հեռանալ կոնֆլիկտից, գրում է The Washington Post-ը:
Պարբերականը գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանն անակնկալի է բերել ԱՄՆ-ի իշխանություններին: Դեռևս սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ սիրիական ռազմական քարոզարշավի արդյունքում Մոսկվան «ճահճում» կհայտնվի: Վերջերս The Atlantic-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ հայտարարել էր, որ «Ռուսաստանը Սիրիայում շատ հեռու է գնացել»:
The Washington Post-ը նշում է նաև, որ Պուտինը Սիրիայում հաջողությունների է հասել՝ փոխելով քաղաքացիական պատերազմի ընթացքը:
«Մոսկվայի հաջողվել է հաղթահարել միջազգային մեկուսացումը, և այժմ նա կարող է հասնել Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկմանը»,-հավելում է պարբերականը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Սիրիայից դուրս են բերվել ռուսական զորքերը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան