Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը որոշում է կայացրել «Միլանից» ձեռք բերել Ստեֆան Էլ Շարավիի տրանսֆերային իրավունքները,- տեղեկացնում է «Corriere dello Sport»-ը:
Հռոմեացիները ձմռանը վարձակալել էին 23-ամյա իտալացուն: «Գայլերը» հույս ունեն, որ միլանցիները կնվազեցնեն պայմանագրում նշված տրանսֆերային արժեքը, որը կազմում է 13 մլն եվրո:
«Ռոմայի» կազմում անցկացրած 8 խաղում Էլ Շարավին խփել է 7 գոլ ու կատարել երկու արդյունավետ փոխանցում: