![](https://armlur.am/wp-content/uploads/2016/03/bastianschweinsteiger-cropped_14dm0shcztezk1a6emag2xl8jc.jpg)
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է չմասնակցել Անգլիայի և Իտալիայի հավաքականների դեմ ընկերական խաղերին, հայտնում է Sport1-ը:
Համաձայն աղբյուրի տվյալների` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանը մարզման ժամանակ աջ ծնկի վնսվածք է ստացել: Այժմ նա բժշկական հետազոտւթյուն է անցնում Մյունխենում:
Մարտի 26-ին Յոահիմ Լյովի սաները կխաղան անգլիացների հետ, իսկ երեք օր անց` մարտի 29-ին կհանդիպեն իտալացիներին: