Սիրիական կառավարական բանակը վերականգնել է վերահսկողությունը Պալմիրա պատմական քաղաքում, որտեղ մարտեր էին ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, փոխանցում է Ntv-ն:
Պալմիրա պատմահնագիտական համալիրը գտնվում է Թադմոր քաղաքի հարավ-արևմուտքում:
Sputnik գործակալությունը հայտնում է, որ սիրիական բանակն ազատագրել է քաղաքն առանց ավիահարվածներ կիրառելու:
Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է: Այն գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ 2015թ. մայիսից: