«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն առնվազն 400 զինյալների է նախապատրաստել Եվրոպայում ահաբեկչություններ իրականացնելու համար, փոխանցում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչներին նախապատրաստել են Իրաքի և Սիրիայի ճամբարներում: Զինյալներին, մասնավորապես, «պայթեցման գործ» են սովորեցրել:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին առավոտյան սերիական ահաբեկչություններ են տեղի ունեցել Բելգիայի մայրաքաղաքում: 2 պայթյուն է տեղի ունեցել օդանավակայանում, 2-4 պայթյուն է տեղի ունեցել մետրոյում: Մոտ 35 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը վիրավոր է: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: