ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայում ընթանում է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, ով գտնվում է կալանավայրում: Ակցիայի մասնակիցները փակել էին ճանապարհը, որից հետո ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուկ էր սկսվել. ակցիայի մասնակիցներից մի քանիսն էլ բերման էին ենթարկվել:
Քաշքշուկի ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկը` Ռուզաննա Եղնուկյանը, գլխի շրջանում վնասվածք է ստացել: ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ վնասվածք ստացած, 5 երեխաների մայր Ռուզաննա Եղնուկյանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կինն է: