Իտալական «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հայտնվել է անգլիական ու իսպանական ակումբների հետաքրքրության կենտրոնում»,- «Tuttosport»-ը:
17-ամյա ֆուտբոլիստը հնարավոր է ամռանը փոխի ակումբային գրանցումը: Իտալացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ու «Մանչեսթեր Սիթին»:
Ընթացիկ մրցաշրջանում Դոնարուման մասնակցել է 22 հանդիպման ու բաց թողել 17 գոլ: