Շաբաթ երեկոյան Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի են ունեցել երիտասարդական բողոքի ցույցեր, որոնց ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 մարդու, այդ թվում՝ անչափահասների, հաղորդում է Vanguardia թերթը ՝ հղում անելով Կատալոնիայի ներքին գործերի նախարար Նուրիա Պարլոնին։
Թերթը պարզաբանում է, որ գործողությունները սկսվել են Բարսելոնայի կենտրոնում գտնվող Կատալոնիայի հրապարակում։
«Շաբաթ երեկոյան Բարսելոնայի կենտրոնում տեղի ունեցած բռնի անկարգությունների հետևանքով ձերբակալվել է առնվազն 100 մարդ, որոնց 25%-ը անչափահասներ են», – ասվում է հրատարակության մեջ։























































































