Եղվարդում մի ամբողջ ընտանիք է թունավորվել. նրանք հոսպիտալացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 29-ին, ժամը 05.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղասքի Շահումյան փողոցի տներից մեկի բնակիչները (12 հոգի) դեռևս չբացահայտված հանգամանքներում թունավորվել են. հոսպիտալացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ թունավորման նախանշաններով 1981 թ. ծնված Լ. Ս.-ը, 1990 թ. ծնված Վ. Ա.-ը, 2015 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. Ա. Շ.-ը, 2009 թ. ծնված Ա. Շ.-ը, 2013 թ. ծնված Պ. Շ-ը, 1938 թ. ծնված Լ. Շ.-ը, 1978 թ. ծնված Մ. Շ.-ը, 1939 թ. ծնված Պ. Շ.-ը և 1973 թ. ծնված Մ. Շ.-ը տեղափոխվել են Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ. Ս.-ի, Վ. Ա.-ի, Ա. Շ.-ի, Ա. Շ.-ի, Պ. Շ.-ի և Ա. Շ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել Լ. Շ.-ը, Մ. Շ.-ը, Մ. Շ.-ը և Պ. Շ.-ը, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրույթան:




Լրահոս