Եգիպտոսի ավիահաղորդակցության նախարարությունը հայտնել է, որ EgyptAir ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի առևանգիչը կապ է հաստատել երկրի իշխանությունների հետ: CNN-ի տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռն արդեն մոտ 20 ուղևոր է լքել:
Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ զինված տղամարդը մահապարտի գոտի է կրել: Վերջին տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում: Տեղական ոստիկանությունն ու Կիպրոսի ԱԳՆ-ն հաստատել են ինքնաթիռի առևանգումը: