Ռամազոտին չեղյալ է հայտարարել Հայաստանում, Ռուսաստանում և Էստոնիայում կայանալիք համերգները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալացի երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտին չեղյալ է հայտարարել  Perfetto համաշխարհային շրջագայության շրջանակներում Հայաստանում, Ռուսաստանում և Էստոնիայում կայանալիք համերգները, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով շրջագայության պրոդյուսեր Trident Music Srl ընկերությանը:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ պրոդյուսերները խորապես ափսոսանք են հայտնում, որ մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո ստիպված են եղել հայտնել Հայաստանում, Ռուսաստանում և Էստոնիայում շրջագայության ընդհատման մասին:

Ընկերությունը նշում է, որ համերգի ռուս կազմակերպիչները «բազմիցս խախտել են համաձայնեցված գումարային պարտականությունները, որոնք նախատեսված էին բարձր միջազգային մակարդակով շոուի անցկացման համար»:

Հիշեցնենք, որ Հայաստանում Էրոս Ռամազոտիի համերգը պետք է կայանար ապրիլի 26-ին:




Լրահոս