Այսօր մենք, փաստորեն, քննարկում ենք մի փաստաթուղթ, որը նոր Ընտրական օրենսգիրք է, այլ ոչ թե փոփոխություններ: Եվ այս պարագայում այն կարելի է գնահատաել ոչ որպես Ընտրական օրենսգիրք, այլ որքան ցանկանանք, այնքան կխփենք անվամբ առաջարկ: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Սա ընդհանրապես կապ չունի մեր ազգային շահերի հետ, մեր պետականության կայացման հետ: Սա պարզապես սպասարկում է մի խումբ անձանց շահեր», – նշեց նա:
Նրա կարծիքով, ընդդիմադիրների մասնակցությունը ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու քննարկումներին անպտուղ գործընթաց է, քանի որ իշխանությունները միևնույն է չեն հրաժարվելու իրենց նախագծից: Նա հավելեց, որ իրենց առաջարկած հինգ կետերից 3-ը մահացու կլինեն իշխանությունների համար:
Մանրամասները` տեսանյութում