Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է ահաբեկիչներին՝ թույլ տալով նրանց տեղաշարժվել թուրքական տարածքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ասադի խոսքով՝ Էրդողանը թույլ է տալիս ահաբեկիչներին մանևրել տանկերի կիրառմամբ:
«Էրդողանը ֆինանսավորում է նրանց Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջոցով և, իհարկե, Թուրքիայի միջոցով: Նավթի առևտուր է իրականացնում, որը գողանում է «Իսլամական պետություն»-ը, միևնույն ժամանակ նա ռմբակոծում է սիրիական բանակը, որպեսզի օգնի ահաբեկիչներին»,- հայտարարել է Ասադը:
Ավելի վաղ Բաշար Ասադը Սու-24-ի կործանումը Դամասկոսի նկատմամբ ագրեսիա էր անվանել: