«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկի մանրամասներն արդեն հայտնի են (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան տեսաբացիկն արդեն նկարահանվել է եւ այժմ ներկայացվում են որոշ մանրամասներ եւ բացառիկ լուսանկարներ նկարահանման ընթացքից:

 

 

12910110_1027143297366736_795568296_n

Այս տարի տեսաբացիկները նպատակ ունեն ներկայացնելու մասնակից պետությունը՝ ընդհանուր առմամբ, արտիստին՝ մասնավորապես: Տեսաբացիկները կօգնեն կարեւորել ինչպես վերոնշյալ երկրի մշակույթն ու ավանդույթները, այնպես էլ ներկայացնել արտիստի հետաքրքրությունները:

12899705_1027143280700071_2023763770_n

 

Տեսաբացիկի ռեժիսոր Օլիվեր Մարթինի խոսքով՝ տեսաբացիկների այս տարվա ձեւաչափը շատ ինքնատիպ է: «Մենք փորձում ենք ներկայացնել երկիրը արտիստի միջոցով՝ նրա հետաքրքրությունների, նախասիրությունների: Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում Հայաստանում: Այստեղ շատ գեղեցիկ է, մարդիկ հյուրընկալ են եւ շատ բարի: Բացի այդ, իսկական հաճույք է Իվետայի հետ աշխատելը. նա շատ տաղանդավոր, պրոֆեսիոնալ եւ տարբերվող արտիստ է: Կարծում եմ տեսաբացիկը իսկապես շատ հետաքրքիր կստացվի»,- նշում է ռեժիսորը:

12900072_1027143277366738_1295851142_n

 

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը շատ կարեւորում է տեսաբացիկների գաղափարը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ներկայացնելու ինչպես երգչին, այնպես էլ երկիրը: «Թեեւ մենք ընդամենը մեկ օր ունեինք նկարահանումներ կատարելու համար, բայց արեցինք առավելագույնը եւ ներկայացրեցինք հայաստանյան ինքնատիպ վայրեր: Եվրատեսիլյան տեսաբացիկում ծիրանի ծառը, շախմատը, ինչպես նաեւ իմ լավաշ թխելը նույնպես խորհրդանշում են հային ու Հայաստանը:

12900248_1027143274033405_1653298253_n

Իսկապես հրաշալի էր նկարահանման ընթացքը, ես անհամբերությամբ կսպասեմ, թե երբ եմ տեսնելու տեսաբացիկը: Կարծում եմ Դուք էլ կհավանեք այն »,- նշում է Իվետա Մուկուչյանը:

12935220_1027143327366733_262489283_n

 

Տեսաբացիկի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել եվրատեսիլյան օրագրի շրջանակներում հետեւյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=kfRHvp0_S7w
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:

12939444_1027143284033404_614545693_n




Լրահոս