Բելգիայի ԱԳՆ-­ն խստորեն դատապարտում է բռնությունների աճը ԼՂ հակամարտության գոտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնությունների աճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, համապատասխան գրառումը կատարվել է Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության թվիթերյան միկրոբլոգում: Դիդիե Ռեյնդերսը նաև զսպվածության և հրադադարը հարգելու կոչ է արել:

Ապրիլի 1­-ի լույս 2­-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:




Լրահոս