«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Օհանովի փողոցի թիվ 7 հասցեում: Քաղաքացի Հարութիկ Արզումանյանը փողոցում դանակով սպառնացել է տեղի բնակիչներին, այնուհետեւ որոշ ժամանակ անց նույն դանակով «հարձակվել» տեղի մթերային խանութի վաճառողներից մեկի վրա: Ականատեսների վկայությամբ՝ բավական երկար ժամանակ ոչ ոք չի կարողացել հանդարտեցնել Հ. Արզումանյանին: Միայն իրավապահների ներկայությունն է սթափեցրել նրան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հ. Արզումանյանը հոգեկան լուրջ խնդիրներ ունի, ուստի նրան տեղափոխել են ՀՀ առողջապահության «Նուբարաշեն» նյարդահոգեբանական կլինիկա: Հավելենք, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին նման դեպքն է, երբ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ վտանգավոր արարքներ են գործում: Բանն այն է, որ նյարդահոգեբանական կլինիկաներում նման մարդկանց ընդամենը 20 օր են «պահում», ապա «դուրս գրում»՝ նրանց ու շրջապատին թողնելով բախտի քմահաճույքին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ