ՌԴ-ից ներկրվող գազի գինը սահմանին այսուհետ կլինի 150 ԱՄՆ դոլար. Լևոն Յոլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման ընթացքում համաձայնագիր  է ստորագրվել, որի արդյունքում Հայաստան ներմուծվող ռուսական գաի գինը կնվազի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

Նա հայտնեց, որ Ռուսաստանից ներկրվող գազը սահմանին այսուհետ կլինի 150 ԱՄՆ դոլար`1000 խորանարդ մետրի դիմաց: Նա նշեց, որ այս պահին ավելին ասել չի կարող, քանի որ փաստաթուղթը նոր է ստորագրվել:

 

Հարցին` սպառողի համար որքա՞ն կլինի գազի գինը, նա որևէ պատասխան չտվեց` խոստանալով մանրամասներ հայտնել ավելի ուշ:




Լրահոս