Քիչ առաջ ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը համացանցի իր էջում հետևյալ գրառումն արեց. «Ժողովուրդ, կրկին լուրեր են պտտվում, որ ոմանք շարունակում են պղտորել ջրերը՝ զոհերի ցանկի մասով «ղարաբաղցի-հայաստանցի» շահարկելով: Հիմա ավելի խիստ կասեմ. ով նույնիսկ մտքով անցկացնում է, որ քառօրյա պատերազմի ժամանակ «միայն հայաստանցիներն են զոհվել», ապա առնվազն տականքություն է անում ողջ հայության և հատկապես մեր զոհված հերոսների առջև:
Հազար ամոթ այդպիսի հայերին, եթե, իհարկե, հայ կոչվելու իրավունք ունեն: Չեմ բացառում, որ սա դրանում շահագրգիռ ուժերի կողմից պատվիրված թեզ է:
ԶԼՄ-ներին էլ կոչ կանեի նույնիսկ օբյեկտիվ պատճառներով չանտեսել Արցախում տեղի ունեցած հուղարկավորությունները և այստեղից էլ ներկայացնեն զոհվածների ու նրանց ընտանիքների պատմությունները: Արդյունքում տեղեկատվական հոսքը թյուր տպավորություն չի թողնի:
Իսկ որպես պաշտոնական աղբյուր կարող եք օգտագործել ԼՂՀ ՊԲ հրապարակած ցանկը՝ 56 անուններով, որի մեջ մտնում են նաև 18 զոհերի փոխանակված դիակները: Ինքներդ համոզվեք, որ 56 զոհից 18-ը Արցախի բնակիչներ են»:
Արտակ Բեգլարյանը հրապարակել է զոհված զինծառայողների անունները: