Armenian text to speach

Սիմոնյանին կոչ են անում Ադրբեջան տանել հայ գերիներին ուղղված 1254 նամակները․ Բեգլարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հասարակական և քաղաքական գործիչ, Արցախի նախկին պաշտոնյա, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրում է․

«Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին իր հետ տանել հայ գերիներին ուղղված 1,254 նամակները Ադրբեջան:
Հոկտեմբերի 1-ին կառավարությանը փոխանցված նամակները, որոնք հավաքվել էին Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությամբ, դեռևս չեն ուղարկվել հայ գերիներին: Բացի դրանից, առ այսօր որևէ պետական մարմին գրավոր պատասխան չի տվել իմ հանրագրին՝ խախտելով օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը:
Քանի որ Սիմոնյանը պլանավորում է այցելել Ադրբեջան առաջիկա օրերին, շատ տեղին ու պահանջված կլինի, որ տեսակցի հայ գերիների հետ: Էլ չասեմ, որ պատեհ առիթ է գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Սակայն, եթե ինչ-ինչ պատճառներով գերիների վերադարձը կամ տեսակցությունը չի ստացվում, ապա գոնե կարող է նվազագույն քայլ անել և նշածս 1,254 նամակները հասցնի գերիներին: Ենթադրում եմ, որ նրա ադրբեջանցի գործընկերները դեմ չեն արտահայտվի նման մարդասիրական քայլի համար:
Նամակների տեղն էլ հուշեմ՝ արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն, որտեղ հանգրվանել են վարչապետի աշխատակազմի փոխանցող գրության միջոցով»:



Մամուլի Տեսություն

Լրահոս