Նոր բացահայտում Նոր Նորքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 30-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1961 թ. ծնված Նաիրա Հ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ երեք անձ կոտրել են դռան փականը, մուտք գործել բնակարան, հափշտակել 100 դոլար և 140.000 դրամ ու նկատելով իրեն` դիմել են փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է բնակարանային գողության համար ապրիլի 7-ին բերման ենթարկված, 1988 թ. ծնված Աբրահամ Հ.-ն և դեռևս չպարզված անհայտ երկու անձ, ովքեր նշված բնակարանից գողացել են նաև ոսկյա, արծաթյա զարդեր, քարեր և զարդատուփ` պատճառելով 925.126 դրամի վնաս:
Աբրահամ Հ.-ն կալանավորված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և անհայտ երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:




Լրահոս